Հասարակություն 

«Դեմ եմ»-ը դիմեց վարչապետին

analitik.am

«Նպատակային պարտադիր սոցիալական վճարի» մասին ՀՀ օրենքով պետական եւ մասնավոր սեկտորում համատեղությամբ աշխատողներից պահումներ չկատարելու պահանջով այսօր՝ նոյեմբերի 12-ին, կառավարության մոտ հավաքված «Դեմ եմ» շարժման մասնակիցները վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված նամակ հանձնեցին, իսկ ֆինանսների եւ ԿԳ նախարարների նամակները կուղարկեն փոստով:


Ակցիայի մասնակիցները ֆինանսների նախարարության մուտքի մոտ այդպես էլ չհասան. ոստիկանները թույլ չտվեցին անցնել մայթը: Այդ պատճառով նրանք, ոստիկանների ուղեկցությամբ անցնելով փողոցի ոչ թույլատրելի մասով, երթով քայլեցին դեպի կառավարության շենք, որտեղ իրենց պահանջը նորից հայտնեցին եւ նամակը հանձնեցին Ալեքսանդր Ղազարյանին:


«Փաստորեն, ֆինանսների նախարարությունը ռազմավարական ավելի կարեւոր օբյեկտ է, քան կառավարությունը: Պարոն վարչապետ, խնդրում ենք սա էլ ի նկատի ունեցեք, Գագիկ Խաչատրյանը, որը չկատարեց վարչապետի հանձնարարականը, եւս մեկ անգամ փաստեց, որ իր կարգավիճակն ավելի բարձր է ՀՀ վարչապետից: Նա սուպերնախարար է»,- բարձրախոսով հայտարարեց Գեւորգ Գորգիսյանը:


Նշենք, որ ակցիան այսքանով ավարտվեց: Նրանք հայտնեցին, որ ակցիան շարունակական է լինելու, եթե իրենց պահանջները չկատարեն:

Նույն շարքից