Քաղաքական Միջազգային 

Սիրիայում կռվող չեչեն զինյալների մեծամասնությունը ոչնչացվել է. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնել է, որ Սիրիայում կռված չեչեն զինյալներից շատերը ոչնչացվել են,  հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

«Հիմա մենք ունենք տեղեկություններ, որ չեչեններից շատերը մահացել են այնտեղ: Որովհետև այնտեղ պայքարող արաբները և այլ ազգի մարդիկ` առաջ են մղում  չեչեններին` որպես «կենդանի միս». դուք փորձ ունեք, գնացեք, պայքարեք: Ավելի քան 200 չեչեններ մնացել են Սիրիայում: Նրանք այնտեղ էին գնացել Եվրոպայից»,- ասել է Քադիրովը:

Ըստ Քադիրովի Եվրոպայում գտնվող չեչեններն օգտագործվում են արևմտյան հատուկ ծառայությունների կողմից Սիրիայում հատուկ գործողություններ իրականացնելու համար:

Նույն շարքից