ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ստացել է ԱՄՆ վարչակազմի շրջապատի ամենաթանկ նվերը անցած տարվա կտրվածքով՝ հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Պետդեպի՝ արտասահմանցի ղեկավարների կողմից մատուցած նվերների ամենամյա հաշվետվությանը: Այդ տվյալները հրապարակում է ԱՄՆ Դաշնային ռեեստրը:
2013-ին Բրունեյի սուլթանի կինը ԱՄՆ առաջին տիկնոջը նվիրել է ոսկե զարդ սպիտակ ոսկուց՝ զարդարված 71.5 հազար դոլարի ադամանդներով ու շափյուղաներով, ինչը գրեթե յոթակի թանկ է Բարաք Օբամային արված նվերից՝ ճյուղին նստած ապակյա բազեից (10.4 հազար դոլար): Նման նվեր Բարաք Օբամային արել էր ԱՄՆ-ում Կատարի դեսպանը:
Բացի այդ՝ ԱՄՆ նախագահին մեծ գորգ է նվիրել Ադրբեջանը՝ 6.6 հազար դոլար արժողությամբ, Կատարը՝ 6.5 հազար դոլարանոց արծաթ ափսե ու Սինգապուրը՝ 4 հազար դոլարանոց աթոռ: