Քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը հակասում է միջազգային չափանիշներին: Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 1-ին կազմակերպված հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովը եւս մեկ անգամ դա գաղտնի քվեարկության իրավունքի խախտում է համարել: «Մենք չենք կարող համաձայնել ընտրացուցակների հրապարակման առաջարկին: Սակայն շահագրգիռ անձինք պետք է այդ ցուցակներին ծանոթանալու հնարավորություն ունենան»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն իր հերթին հավելեց, որ պատրաստ է իրավաբանորեն հիմնավորել. քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը: