Հասարակություն 

Շիշլիի հայկական գերեզմանատունը կբարեկարգվի

Ստամբուլի Թաքսիմ հրապարակի վերանորոգման ընթացքում անցյալ տարի հայտնաբերված հայկական գերեզմանաքարերը տեղափոխվել են Շիշլի թաղամասի գերեզմանատուն:

 

 

Ինչպես տեղեկացնում է «Ակօս» շաբաթաթերթի կայքը, այդ գերեզմանաքարերի համար գերեզմանատանը հարթակ է կառուցվում:

 

 

Դրանց թվում եղել է Վանից խոհարար Աբրահամի գերեզմանաքարը, որն, ի թիվս այլ գերեզմանաքարերի, ուսումնասիրվել է Ստամբուլի հնագիտական թանգարանի կողմից:

 

 

Հայտնաբերված 14 գերեզմանաքարերից երկուսը ցուցադրվում են թանգարանում, իսկ 12-ը հանձնվել են Շիշլիի հայկական գերեզմանատանը:

 

 

18-19-րդ դարերին թվագրվող այս գերեզմանաքարերը երկար ժամանակ է՝ դրված են գերեզմանատան կենտրոնում, սակայն հարթակի կառուցումից հետո տեղադրվելու են դրա վրա:

 

 

Խոսակցություններ կան, որ այնտեղ կանգնեցվելու է նաև Կոմիտասի արձանը:

Նույն շարքից