Չինաստանի մայրաքաղաքում բացվել է «Պեկինյան բադ» ուտեստին նվիրված թանգարան, հայտնում է NBCNews-ը:
Quanjude ռեստորանի երկրորդ հարկում բացված ցուցահանդեսը նվիրված է հաստատության 150-ամյակին:
Թանգարանի մուտքի մոտ տեղադրվել է բադի ոսկեզօծ արձանը, իսկ դրա պատերը զարդարված են համաշխարհային առաջատար ղեկավարների նկարներով, որոնք ուտում են չինական այդ կերակրատեսակը:
Նրանց թվում են Չինաստանի կոմկուսի նախագահ Մաո Ցզեդունը, ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը ու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը:
Ցուցադրության այցելուներին խոսատնում են ծանոթացնել ուտեստի պատրաստման գործընթացի ու ռեստորանի պատմության հետ: