ԵՄ-Թուրքիա համաձայնության շրջանակներում Գերմանիան ապրիլի 4-ից կսկսի ընդունել Սիրիայի փախստականներին, ովքեր կտեղավորվեն Ներքին Սաքսոնիայում: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ հատուկ ներկայացուցիչը:
«ԵՄ-Թուրքիա համաձայնության շրջանակներում առաջին սիրիացի փախստականները Գերմանիա կժամանեն երկուշաբթի, նրանք կտեղավորվեն Ֆրիդլանդում՝ Ներքին Սաքսոնիայի հողում»,- ասել է նախարարության ներկայացուցիչը և ավելացրել, որ խոսքը վերաբերում է «առավելապես երեխաներով ընտանիքներին»:
Մարտի 17-ին ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները Թուրքիայի հետ համաձայնեցրել են միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համատեղ պլանը, որի պայմանավորվածությունները սկսել են կատարել մարտի 20-ից: Դա մասնավորապես ենթադրում է բոլոր անօրինական ներգաղթյալների վերադարձը Թուրքիա և ԵՄ-ի կողմից Սիրիայից օրինականների ընդունում՝ «մեկը մեկի փոխարեն» սկզբունքով: