Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հերքել է լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, ըստ որի՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը իբր համաձայնության են եկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի հարցում, հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ արաբական առաջատար թերթերից մեկը` «Ալ-Հայաթը» հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մի քանի արաբական երկրների ղեկավարներին տեղեկացրել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կայացած համաձայնության մասին, ըստ որի՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կլքի իր պաշտոնը և կտեղափոխվի այլ երկրի:
Մարտի 31-ին Կրեմլի մամլո-քարտուղար Դմիտրի Պեսկովը այդ տեղեկատվությունը անվանել է իրականությանը չհամապատասխանող: