Հասարակություն 

Յուրաքանչյուր նյութ հրապարակելուց առաջ հարկավոր է ճշտել տեղեկատվության հավաստիությունը. Ա. Հովհաննիսյան

analitik.am

«Անալիտիկ» կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

 

«www.analitik.am լրատվավերլուծական կայքի անունից պաշտոնապես հայտարարում եմ, որ պաշտպանության ոլորտին վերաբերող յուրաքանչյուր տեղեկատվություն, որի հրապարակումը կարող է վտանգել ՀՀ պետական և ազգային շահերը, հրապարակվելու է բացառապես պաշտոնական աղբյուրներին հղումներ տալով՝ ՊՆ և ՊԲ:

 

Հաշվի առնելով Հայաստանի համար ծայրահեղ կարևոր անվտանգության գործոնը, որի մեջ մտնում է նաև տեղեկատվական անվտանգությունը, ինչն իր հերթին ենթադրում է ինֆորմացիոն արտահոսքերի և ապատեղեկատվության տարածման կանխում, www.analitik.am-ը շարունակելու է հետևել իր սկզբունքներին՝ պահպանելով տեղեկատվական անվտանգության կանոնները:

 

Կոչ եմ անում բոլոր ԶԼՄ-ներին՝ մասնավորապես լրատվական կայքերին, բլոգներին, ինչպես նաև այն անձանց, ովքեր զբաղված են տեղեկատվության ստեղծմամբ և տարածմամբ, պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող յուրաքանչյուր նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկության հավաստիությունը, ինչպես նաև տեղեկանալ՝ արդյոք պետության համար նպատակահարմար է այդ պահին տվյալ նյութի հրապարակումը:

 

ՀՀ բոլոր քաղաքացիների համար Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանվածությունը պետք է լինի հիմնական նպատակ, իսկ ժամանակակից աշխարհում պատերազմը հաղթում են ոչ միայն զենքով և զինվորներով, այլ նաև տեղեկատվական ՛՛զինվածությամբ՛՛:

 

Հարգանքներով՝ Անալիտիկ կենտրոնի տնօրեն Ա. Հովհաննիսյան»:

Նույն շարքից