Հայաստան Քաղաքական Ռազմական գլխավոր 

Բաքուն մեծացնում է լարվածությունը. Հայաստանի ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է շփման գծում տիրող իրավիճակին:

Նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում մասնավորապես գրել է. «Ըստ երեւույթին, Բաքուն մեծացնում է լարվածությունը՝ Ղարաբաղյան հարցի շուրջ ոչ կառուցողական կեցվածքի եւ Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտման վերաբերյալ միջազգային հանրության քննադատությունների ներքո»:

Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդագրության, շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ:

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական մեկ ուղղաթիռ:

Նույն շարքից