Հայաստան Քաղաքական Ռազմական Հասարակություն Ֆեյսբուք 

Անհրաժեշտ է հավաքել թարգմանչական կամավոր ջոկատ, որը պետք է թարգմանի բացառապես պաշտոնական լրահոսը

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի ընկերներ,
ինչպես գիտեք ադրբեջանական կողմը սկսել է բացահայտ հարձակողական գործողություններ, ինչին հայկական Զինված Ուժերն արժանի հակահարված են հասցնում։

Զուգահեռ ընթանում է տեղեկատվական պատերազմ, որտեղ անելիքներ բոլորս ունենք։
Այժմ անհրաժեշտություն է առաջացել կրկին հավաքել թարգմանչական կամավոր ջոկատ, որը պետք է թարգմանի բացառապես պաշտոնական լրահոսը։

Ինչպես գիտեք այս օրերին միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնանում է Ղարաբաղյան կոնֆլիկտի վրա, իսկ դրա համար անհրաժեշտ է մեր հայկական կողմի ճիշտ տեղեկատվության հասցնումը միջազգային հանրությանը։

Այսպիսով, ովքեր պատրաստ են կամավոր հիմունքներով կատարել պաշտոնական լրահոսի թարգմանություն, խնդրում եմ գրանցվել Կամավոր թարգմանչական կենտրնում։

Գրանցում էլ․փոստով։ [email protected] հասցեին ուղարկեք Ձեր անուն ազգանունը, էլ․փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, հայերենից դեպի այն լեզուն, որը պատրաստ եք թարգմանել։

Գրանցում հեռախոսով։ 060 67 10 20 հեռախոսահամարով զանգահարեք և հայտնեք նույն տվյալները։

Ակնկալում եմ ակտիվ մասնակցություն։

Խնդրում եմ բոլորին տարածել այս հայտարարությունը։

Նույն շարքից