Քաղաքական Ռազմական գլխավոր 

ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին լուրերը

ՌԴ արտգործնախարարությունն ուսումնասիրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի մասին տեղեկությունը, այս մասին տեղեկացնում է ТАСС-ը:

Ինչպես հայտարարել է է ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ ԱԳՆ-ն ուշադիր հետևում է ստացված տեղեկություններին:

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք ստացված տեղեկությունը»,-ասել է նա՝ անդրադառնալով վերջին օրերին տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ ստացվող տեղեկություններին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 (Գրադ) կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

Նույն շարքից