Հասարակություն 

Մոսկվացիներին խորհուրդ են տվել դիմակներ կրել

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի վարչությունը կայքում կոչ է արել քաղաքի բնակիչներին սահմանափակել փողոցում գտնվելու ժամանակահատվածն ու խորհուրդ է տվել դիմակներ կրել, տեղեկացնում է Lenta.ru-ն: 

 

«Ոչ բարենպաստ եղանակի կանխատեսումներով պայմանավորված՝ Մոսկվայում կանխատեսվում է էկոլոգիական վիճակի վատթարացում, քանի որ կուտակված վնասակար խառնուրդները կարող են օդի միջոցով տարածվել քաղաքում»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ԱԻՆ-ը մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տվել առաջիկայում փակ պահել պատուհանները, և, անհրաժեշտության դեպքում, հակաալերգիկ դեղամիջոցներ օգտագործել:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում տարածված ծխի հոտի պատճառը Մերձմոսկովյան շրջանում փայտանյութի այրման հետևանքով է առաջացել:

 

Սա առաջին դեպքը չէ, երբ ՌԴ մայրաքաղաքում տհաճ հոտ է տարածվել: Նոյեմբերի 10-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան շրջանների բնակիչներըծծմբաթթվի և նավթամթերքի հոտ էին զգացել:

Նույն շարքից