Հայաստան Քաղաքական Ռազմական Ֆեյսբուք 

Կոչ՝ կենտրոնանալ արտերկրում գտնվող ձեր հարազատներին ու ընկերներին ճշգրիտ տեղեկատվություն տալու վրա. Ա. Բաբայան

ՀՀ ԱԺ խոսնակ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի ընկերներ, այս պահից դադարեցնում ենք թարգմանիչների հավաքագրումը:
Հայտնում եմ, որ ստացվել է շուրջ 150 թարգմանչի հայտ տասից ավել լեզուների համար:
Սա ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր հանրությունը սթափ է և պատրաստ է անգամ ամենաանսպասելիին: Ինչպես գիտենք հակառակորդն ընդամենը չարաճճիություններ է անում առաջին գծում և ստանում հայրական ապտակներ:
Այսպիսով, վստահեցնում եմ, որ պաշտոնական աղբյուրներում ամբողջությամբ պատշաճ կարգով կատարվում է պաշտոնական թարգմանությունները, ինչը բավարար է պետության անվտանգության համար:
Թարգմանիչ գրանցված կամավորներին խնդրում եմ որպես ճշգրիտ տեղեկատվության աղբյուր օգտվել բացառապես պաշտոնական հաղորդագրություններից:

Բոլորիդ կոչ եմ անում.

Որպես հասարակական ակտվիություն, ինչպես նաև ադրբեջանցիներին իրականությունը ցույց տալու միջոց, հորդորում եմ.
1. կենտրոնանալ արտերկրում գտնվող ձեր հարազատներին ու ընկերներին ճշգրիտ տեղեկատվություն տալու վրա:
2. կենտրոնանալ օտարերկրյա (ռուսական, ամերիկյան, եվրոպական, արաբական, ադրբեջանական, թուրքական և այլն) լրատվամիջոցների քննարկումներում (comments) և բլոգներում մեր տեսակետի վերաբերյալ նյութեր թարգմանելու և տեղադրելու վրա:

ՍԱ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՕՐԻՆԱԿ Է, որ կարող է անել մեր օնլայն հանրությունը:

Նույն շարքից