Հասարակություն 

Սվամիջիին, թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան

Ժամանակակից ամենահայտնի և հարգված յոգերից մեկին՝ Մահամանդալեշբար Պարամհանսա Սվամի Մահեշվարանանդային, ով ավելի հայտնի է որպես Սվամիջի, նոյեմբերի 14-ին թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան. Թբիլիսիի օդանավակայանի անձնագրային բաժնում նա խնդիրներ է ունեցել վիզայի հետ կապված, հայտնում է newsgeorgia.ru-ն։

 

«Սվամիջիին, ով Թբիլիսի է ժամանել Վիեննայից միջազգային սեմինար անցկացնելու նպատակով, սպառնում է արտաքսում, սահմանապահները հայտնում են, որ նա կարտաքսվի հետադարձ չվերթով այսօր առավոտյան»,- նշվում է Yoga In Daily Life Georgia կազմակերպության հաղորդագրությունում։

 

Սեմինարի կազմակերպիչները գիշերը չեն կարողացել կապ հաստատել Սահմանային ոստիկանության, ՆԳՆ-ի և ԱԳՆ-ի ղեկավարությունների հետ։ Այժմ օդանավակայանում հավաքվում են յոգայի վրացի հետևորդները՝ հույս ունենալով, որ կհաջողվի կարգավորել հարցը։

 

Մինչդեռ միջազգային սեմինարին, որը պետք է վարեր 69-ամյա Սվամիջին, ժամանում են մասնակիցներ տարբեր երկրներից։ Յոգը մտադիր էր դասախոսությունների տոմսերի վաճառքից ստացված ամբողջ գումարը տրամադրել բարեգործական կարիքների համար, այդ թվում՝ անօթևան, ծեր և հիվանդ կենդանիների ապաստարանի։

Նույն շարքից