Ադրբեջանի կողﬕց խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով վիրավորված երկու երեխաների առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Այս մասին «Արﬔնպրես»-ին տեղեկացրեց Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հովսեփ Մարգարյանը: «Երեխաների վիճակը ծանր է, բայց կայուն, իրավիճակը վերահսկելի է: Աﬔն ինչ արվել է, վիրահատությունները կատարվել են երկուսի մոտ էլ: Հիմա նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության ներքո»,-ասաց գլխավոր բժիշկը:
Նրա տեղեկացմամբ` երեխաները 12 և 13 տարեկան են, նրանցից ﬔկի մոտ ազդրոսկրի բեկորային կոտրվածք է, տրավմատիկ շոկ, երկրորդի մոտ փափուկ հյուսվածքների մասի ﬖասվածք` շոկային վիճակով: Ապրիլի 1-ի լٳյս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ ﬕայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողﬕց ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են