Քաղաքական Ռազմական 

Անջեյ Կասպշիկին տեղեկացրել են շփման գծում իրավիճակի սրման մասին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը տեղեկացված է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ԶՈւ շփման գծում իրավիճակի սրման մասին։

Դեսպանը տեղեկացված է իրավիճակի մասին, սակայն ոչ նա, ոչ էլ նրա դաշտային օգնականները դեռ Լեռնային Ղարաբաղ չեն ժամանել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը հարձակողական գործողություններ է ձեռնարկել հարավ արեւելյան ու հյուսիսարեւելյան ուղղություններով։ Ընդ որում զենքի այլ տեսակների հետ օգտագործվել են նաեւ հրետանի, զրահատեխնիկա ու օդային ուժեր, զոհվել է 12-ամյա մի երեխա, երկուսը վիրավորվել են։ Լեռնային Ղարաբաղի ՀՕՊ-ն ոչնչացրել է հակառակորդի մեկ ուղղաթիռ։

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Նույն շարքից