ԶԼՄ-ների տեղեկություններով՝ օրերս դերասան Ռոբին Ուիլյամսի փաստաբանները հրապարակել են հանգուցյալ աստղի կտակը, որի պայմաններով՝ կատակերգուի ողջ ունեցվածքը անցել է երեխաներին ու դերասանի երրորդ կնոջը: Նրա կարողությունը գնահատվում է 50 մլն դոլար՝ հայտնում է spletnik.ru-ն:
Համաձայն կտակի, որը Ուիլյամսը կազմել էր 2009-ին, դերասանի կարողության մեծ մասը ուղղվել է տրաստային հիմնադրամին, որից միջոցները մաս-մաս փոխանցվելու են Ուիլյամսի առաջին և երկրորդ ամուսնություններից երեխաներին:
Բացի այդ, նա հոգ է տարել իր կնոջ՝ Սյուզան Շնայդերի մասին՝ կտակում առանձին կետով նշելով նրա ֆինանսական աջակցության մասին՝ մինչև կյանքի վերջը: