Հայաստան Քաղաքական 

Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ. ԱԳՆ մամուլի խոսնակ

Իրավիճակի սրման հետ կապված արտաքին գործերի նախարար Էդվարդ  Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների,  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը մշտական կապի մեջ է գտնվում միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ռազմադիվանագիտական ներկայացուցիչների հետ՝ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրադրության զարգացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման և անհրաժեշտ խորհրդակցությունների նպատակով:

Նույն շարքից