Լեռնային Ղարաբաղում «Արևիկ» մանկական բուժմիավորման գործադիր տնօրեն Մեսրոպ Մարգարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առավոտյան առաջադրանք է ստացել մեկնել Մարտունիի շրջանային հիվանդանոց:
Խոսելով վիրավոր երեխաներից մեկի մասին, նա հայտնեց, որ երեխան 2005 թվականին ծնված տղա է, ով ազդրի ոսկրի բազմաբեկորային վնասվածքով տեղափոխել է իրենց մոտ, վիրահատվել և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք:
Տղայի վիճակը կայուն ծանր է, նրա կյանքին վտանգ չի սպառում: Մյուս երեխա 2005 թվականին է ծնվել, նա տեղափոխվել է Մարտունու շրջանային հիվանդանոց, վիրահատվել, այս պահին գտնվում է վերակենդանավցման բաժանմունք, իսկ ավելի ուշ կտեղափոխենք Արևիկ մանկական բուժմիավորում: Այլ վիրավորների մասին Մեսրոպ Մարգարյանն տեղեկություն չունի: