Հասարակություն 

Ստեփանակերտի հիվանդանոց տեղափոխված վիրավորների վիճակը կայուն է. ԲԿ տնօրեն

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բազրյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ ադրբեջանական զինուժի կողմից այսօր ձեռնարկված հարձակողական գործողությունների հետևանքով հրազենային վնասվածքից հիվանդանոց են տեղափոխվել 4 քաղաքացիական անձինք:

Կարեն Բազրյանը նշել է, ոչ հիվանդները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդնոց, վիրահարտվել են և գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ըստ ԲԿ տնօրենի՝ հիվանդների վիճակը կայուն է:

Նույն շարքից