Հասարակություն 

ԱՄՆ-ում մահացել է Էբոլայով հիվանդացած բժիշկը

Սիերա Լեոնեից ԱՄՆ ժամանած բժիշկ Մարտին Սալիան, ով վարակվել էր Էբոլա վիրուսով, մահացել է ամերիկյան Նեբրասկա նահանգի հիվանդանոցում:

Ինչպես հայտնում է BBC-ն` մահացու վիրուսով հիվանդացած բժիշկը ամուսնացած էր ամերիկուհու հետ, այդ իսկ պատճառով երկու օր առաջ ինքնաթիռով տեղափոխվել էր ԱՄՆ` բուժման նպատակով, սակայն արդեն գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում:

Հայտնի չէ` արդյո՞ք վիրաբույժն աշխատել է վիրուսով հիվանդների հետ իր հայրենիքում, թե՞ ոչ:

Նույն շարքից