Ռազմական գլխավոր 

Ռուսական մամուլի անդրադարձը՝ շփման գծում տիրող լարված իրավիճակի մասին

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարեւելյան եւ հյուսիսարեւելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա եւ օդուժ:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի եւ մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

Միջազգային լրատվամիջոցները ևս անդրադարձ են կատարել ԼՂՀ սահամանին տիրող թեժ մարտերի թեմային:

Այսպես, gazeta.ru-ն` հղում անելով Լեռնային Ղարաբաղի Հանարապետության կառավարության կայքին, հայտնել է, որ ադրբեջանական զինուժը հարձակվող գործողություններ է իրականացրել ԼՂՀ հակամարտության գոտում: Կայքը նաև ավելացնում է, որ հայկական զինված ուժերը խոցել են հակառակորդի ուղղաթիռը:

Ռուսական NTV հեռուստաընկերության կայքը տեղեկացնում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մեկ օրվա ընթացքում հայկական զինուժը հրադադարի խախտում է կատարել ավելի քան 127 անգամ:

Բացի այդ, կայքը` հղում անելով Interfax գործակալությանը, հայտնել է, որ հայկական զինվաժ ուժերը հակահարված են հասցրել հակառակորդին, ինչի արդյունքում հակառակորդը կրել է բազմաթիվ մարդկային զոհեր, ինչպես նաև տեխնիկական, նշվում է նաև, որ հայկական զինված ուժերը խոցել են ադրբեջանական ուղղաթիռ:

Նույն Interfax գործակալությունը` հղում անելով ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին, հայտնում է` հայկական զինված ուժերը դիմել են հակահարձակման:

«Երկու կողմից էլ կան զոհեր: Տվյալ պահին նախաձեռնությունը գտնվում է մեր ձեռքերում»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Bi Bi Ci ռուսական ծառայությունը ևս անդրադարձել է ԼՂՀ շփման գծում սրված իրավիճակին, ներկայացնելով ՀՀ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների տեղեկությունները և անդրադառնալով հակամարտության պատմությանը:

Interfax գործակալությունը հայտնել է ադրբեջանական հետախուզական խմբի ոչնչացման մասին լուրը:

TASS գործակալությունը ներկայացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունը` ԼՂՀ շփման գծում տիրող լարված իրավիճակի մասին:

«Մենք ուշադիր ուսումնասիրում ենք ստացած տեղեկությունները»,-ասել է նա:

IA Regnum-ը գրում է, որ ադրբեջանական ԶՈւ-ն պարտվում է Մարտունիի շրջանում:

News.mail.ru-ն` հղում անելով ՀՀ ՊՆ-ին գրում է, որ տեղի են ունենում կատաղի մարտեր ԼՂՀ հարավ-արևելյան և հյուսիս արևելյան ուղղություններով:

Տեղեկությունները խոցված ինքնաթիռի մասին չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին գրում է Интерфакс –Азербайджан կայքը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստացել է ավելի ուշ հայտարարություն տարածել:

Հայկական զինված ուժերը հակահարձակում է իրականացրել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի մի քանի ուղղություններով: Հղում է տալիս ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին` Lenta.ru:

РИА Новости-ն գրել է.Հայաստանն և Ադրբեջանը հայտարարել են ԼՂՀ հակամարտության գոտում սրծավ իրավիճակի մասին: Մասնավորապես, կայքը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանությանը, հայտնում է` ՀՀ ԶՈՒ-ի կողմից արձակաց կրակոցների մասին, միևնույն ժամանակ, հայկական ռազմական գերատեսչությունը տեղեկացրել է ադրբեջանական կողմի «հարձակվող» գործողությունների մասին:

Նույն շարքից