ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել 55-ամյա Ծովինար Աղաջանյանը աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, 43-ամյա Գարեգին Աղաջանյանը՝ որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, 31-ամյա Զավեն Ավանեսյանը՝ իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և 19-ամյա Հայկ Թորոսյանը՝ գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:
Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդացման բաժանմունքում: