ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում դատապարտել է Արցախում ուժի կիրառումը:
Համանախագահներն իրենց անհանգստությունն են հայտնել՝ կապված հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտման հետ և կոչ են արել կողմերին դադարեցնել կրակը:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները իրենց ափսոսանքն են հայտնում՝ կապված մարդկային, այդ թվում նաև քաղաքացիների շրջանում զոհեր գրանցվելու հետ: