Հասարակություն 

Բրյուսելում անկարգությունների պատճառով ձերբակալվել է մոտ 100 մարդ

Բրյուսելում շաբաթ օրը ձերբակալվել է մոտ 100 մարդ, որոնք փորձել են անկարգություններ հրահրել, հայտնում է Contact-ը:

Ականատեսների վկայությամբ՝ Բրյուսելի կենտրոնում հավաքվել են մոտ 400 արմատականորեն տրամադրված մարդիկ Մոլենբեկ էմիգրացիոն համայնքից, որոնցից մոտ 100-ը փորձել են ճեղքել ոստիկանական շղթան: Ներկայումս նրանք գտնվում են ոստիկանության շրջանային կոմիսարիատի մոտ: Այնտեղ հավաքված մուսուլմանական ծագմամբ երիտասարդները փորձում են հակամարտության մեջ մտնել ոստիկանների և լրագրողների հետ:

Դա սկսվել է այն բանից հետո, երբ լուր է ստացվել Մոլենբեկում 2 ազգայնականների ձերբակալման մասին, որոնց մոտ գտնվել է սառը զենք և պայթուցիկ խառնուրդով շշեր: Ավելի ուշ ձերբակալվել են ևս 7 աջ ծայրահեղական շարժման ներկայացուցիչներ, որոնք ունեցել են մանանեխի գազով լցված շշեր:

Նույն շարքից