Հասարակություն 

Հայաստանը դարձել է Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ. ՀՀ ԱԳՆ

Արգենտինայի Մենդոսա քաղաքում նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Գինու և խաղողի միջազգային կազմակերպության 12-րդ գլխավոր վեհաժողովի նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։ 

Չնայած Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և Արգենտինայում Ադրբեջանի դեսպանի կողմից կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը խոչընդոտելու ուղղությամբ ներդրված ջանքերին` նիստի ընթացքում Հայաստանը հանդիսավոր արարողությամբ հայտարարվել է Գինու և խաղողի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ: 

Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանի անդամակցության կապակցությամբ՝ անդրադառնալով Հայաստանի գինեգործության հազարամյա ավանդույթներին և Հայաստանում առկա գինեգործության համաշխարհային պատմության եզակի հուշարձաններին։  

Նույն շարքից