Հասարակություն 

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն:

 

Նոյեմբերի 22-23-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 

Քամին` հարավ-արևելյան 2-7 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 19-ի գիշերը և 23-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: 

 

 

Երևանում նոյեմբերի 19-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

22-23-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

 

 

Երևանի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 18.70C (1966թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.40C (2001թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.90C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Նույն շարքից