Միջազգային Քաղաքական 

Նորվեգիան կոչ է արել ԼՂ հակամարտությունը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լուրջ լարումը խորը մտահոգության առիթ է տալիս: Նման հայտարարությամբ հանդես է եկել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բյորգե Բրենդեն:

«Նորվեգիան կոչ է անում հակամարտության կողմերին դադարեցնել թշնամական գործողությունները և հարգել 1994թ-ի հրադադարը: Անհրաժեշտ է խուսափել մարդկային կյանքերի կորուստներից և տարածաշրջանի ապակայունացումից»,- նշել է Բրենդեն:

Նա Նորվեգիայի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողություններին՝ ուղղված հակամարտության խաղաղ բանակցային կարգավորմանը: «Կոչ եմ անում երկու կողմերին թողնել զենքերը և լուծում գտնել բանակցային սեղանի շուրջ»,- ընդգծել է Նորվեգիայի ԱԳ նախարարը:

Նույն շարքից