Ղարաբաղյան հակամարտության սրացումը կարող է հանգեցնել կողմերի լայնածավալ դիմակայության: «Ռոսիա 24»-ի եթերում նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«ՀԱՊԿ Քարտուղարությունն ուշադիր հետեւում է շփման գծում տիրող իրադրությանը: Գիշերվա իրադարձությունները կարող են հանգեցնել լայնածավալ հակամարտության: Դա ոչ ոքի ձեռնտու չէ, բոլորին միայն խաղաղություն է հարկավոր»,- ասել է նա:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով, կազմակերպության անդամ-պետությունների դիրքորոշումն այս հարցի շուրջ հայտարարվել է բազմաթիվ անգամներ. այն է՝ կրակի դադարեցում եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծում: