Հայաստան Ռազմական Հասարակություն 

Արցախի վարչապետ. Պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է ռազմական դրությանը

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ապրիլի 2-ի երեկոյան հանդիպել է հրապարակում հավաքված կամավորների մի մասին, նրանց ներկայացրել է սահմանի իրավիճակը, հավաստիացրել է, որ պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է ռազմական դրությանը եւ ծանր կորուստներ է պատճառել ադրբեջանական բանակին:

«Ուրախ եմ, որ կարճ ժամանակահատվածում այսքան մարդ է կամավորագրվել այս սուրբ գործին: Անհրաժեշտության դեպքում բոլորս մեկնելու ենք հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այս փուլում հորդորում եմ զերծ մնալ խուճապային տրամադրություններից՝ բարձր պահելով ողջ հասարակության մարտական ոգին»,- ասել է վարչապետը:

Նույն շարքից