Հասարակություն 

Երեխաների համաշխարհային օր

1954 թվականին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը բոլոր երկրներին խորհուրդ տվեց Երեխաների համաշխարհային օրը (Universal Children`s Day) դարձնել ողջ աշխարհի երեխաների եղբայրության և փոխադարձ ըմբռնման օր:
 
ՄԱԿ-ն առաջարկեց այն նշելու համար ընտրել որևէ օր, բայց քանի որ Գլխավոր ասամբլեան երեխաների իրավունքների վերաբերյալ դեկլարացիան ընդունեց 1959 թվականի նոյեմբերի 20-ին, ուստի որոշվեց Երեխաների համաշխարհային օրը նշել հենց նոյեմբերի 20-ին:
 
Ամեն տարի աշխարհում մինչև հինգ տարեկան ավելի քան 11 միլիոն երեխա է մահանում, 10 միլիոնից ավելին դառնում է մտավոր և ֆիզիկական հիվանդ, 300 հազարը ընդգրկված է մարտական գործողություններում, 149 միլիոն երեխա, որոնցից երկու երրորդը բնակվում է Ասիայում, թերի է սնվում:

Նույն շարքից