Հասարակություն 

Հանրապետության տարածքում սպասվում է փոփոխական ամպամածություն, օդի ջերմաստիճանը կրկին կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-24-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:

Քամին` հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 23-24-ին գիշերը կնվազի 2-4, ցերեկը՝ 4-6 աստիճանով: 

 

 

Երևանում նոյեմբերի 20-21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 22-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ:

 

 

Երևան քաղաքի նոյեմբերի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 19.80C (1995թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -8.50C (1973թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 5.60C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն

Նույն շարքից