Աշխարհահռչակ «System of a Down» խմբի երգիչ Սերժ Թանկյանը ֆեյսբուքյնա իր էջում գրում է.
«Նախ, Հավայի նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը. սա կարող էր Ադրբեջանին համոզել, որ Ղարաբաղի հարցում ժամանակը նրանց դեմ է աշխատում: Երկրորդ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ու փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ (որը ժառանգել է նավթային ռեժիմն իր հորից)՝ բախումների վերսկսումից ժամեր առաջ: Սա Ալիևին կարող էր ներշնչել, որ ԱՄՆ-ն կհանդուրժի իր բացահայտ ագրեսիան Ղարաբաղը գրավելու համար»,-գրել է Թանկյանը։
«Ինձ համար բացահայտ է, որ ադրբեջանցիների օգտին էր անսպասելիությունը: Նրանք նախահարձակ են եղել և պնդում են, թե հող են վերցրել։ Նավթի հետույքը համբուրելը պատերազմ չէր հրահրի, ճի՞շտ է: Սխալ է», - գրել է նա: