Հասարակություն 

Աշխարհում մուլտիմիլիոնատերերի թվով առաջատարը Հոնկոնգն է

Աշխարհում ամենամեծ թվով մուլտիմիլիոնատերերն ապրում են Հոնկոնգում: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով սինգապուրյան Wealth-X ընկերության և շվեյցարական UBS բանկի անցկացրած հետազոտության արդյունքներին:

Խոսքը 30 մլն դոլար և ավելի իրացվելիք ակտիվներ ունեցող մարդկանց մասին է: Հոնկոնգում նրանց թիվը 3.335 է: Այդպիսով, այնտեղ յուրաքանչյուր 1 մլն մարդու բաժին է ընկնում ավելի քան 460 մեծահարուստ: Դա 20 անգամ գերազանցում է միջին համաշխարհային ցուցանիշը՝ նշվում է զեկույցում:

Հոնկոնգցի մագնատների մեկ քառորդից ավելին կանայք են, ինչը ևս ռեկորդ է:

Հետազոտության հեղինակներն Ասիայում հաշվել են ընդամենը 46.635 մարդ, որոնց կարողությունը գերազանցում է 30 մլն դոլարը: Առաջատարների եռյակում են Ճապոնիան (14.720), մայրցամաքային Չինաստանը (11.070) և Հնդկաստանը (8.595): Չորրորդ տեղը զբաղեցրած Հոնկոնգին հաջորդում են Հարավային Կորեան, Սինգապուրը, Թայվանը, Ինդոնեզիան, Մալայզիան և Թաիլանդը:

Նույն շարքից