Ռազմական գլխավոր 

Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը. Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 4-ին ընդունել է «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակին և վերջին զարգացումներին վերաբերող հարցեր: Նախագահը նշել է, որ Պաշտպանության բանակն արդյունավետորեն իրականացնում է իր առաքելությունը՝ ապահովելով երկրի և ժողովրդի անվտանգությունը:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Երկրապահ կամավորականների միության» պատրաստակամությունը պաշտպանել հայրենի հողը՝ դա համարելով հայրենասիրության օրինակելի դրսևորում:

Հիշեցնենք, որ նախօրեին Երկրապահ կամավորական միության մի քանի տասնյակ անդամներ  մեկնել էին Արցախ:

Նույն շարքից