ICIJ կազմակերպությունը (Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիում) հրապարակել է Ադրբեջանի նախագահի ընտանիքին վերաբերող օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր։
Ինչպես հայտնում է rbc.ru-ն, լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար։
Աղբյուրը մանրամասնում է, որ Ալիևի բարեկամներն օգտագործել են Պանամայում գրանցված հիմնադրամներն ու ընկերությունները` տվյալ բնագավառներում Ադրբեջանի նախագահի ունեցած մասնաբաժինների քողարկման նպատակով:
Նշվում է, որ Ալիևը արդեն հայտնվել է ICIJ-ի ուշադրության կենտրոնում 3 տարի առաջ։