Ռազմական գլխավոր 

ՄԱԿ-ը ներակայացրել է իր թվերը՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների զոհերի մասով

Անցած հանգստյան օրերին Արցախում ծավալված մարտական գործողությունների արդյունքում, ըստ ՄԱԿ-ի մարդասիրական հարցերը համակարգող վարչության տվյալների, գրանցվել է առնվազն 33 զոհ և ավելի քան 200 վիրավոր:

Վարչությունը, հղում անելով Հայաստանից և Ադրբեջանից պաշտոնական աղբյուրներին, իր տարածած հայտարարության մեջ ասում է, որ զոհերի և վիրավորների մեջ կան նաև քաղաքացիական անձիք, իսկ զոհերի և վիրավորների վերջնական թիվը պաշտոնապես չի հայտնվել երկրների կողմից:

ՄԱԿ-ի տեղեկություններով, այն բնակավայրերում, որտեղ մարտաան գործողություններ են ծավալվում, ապրում է մոտ 14,4 հազար մարդ: ՄԱԿ-ի վերոնշվար վարչությունը նաև ինֆորմացիա ունի տուժած ենթակառուցվածքների մասին:

Նույն շարքից