Գիտություն Հասարակություն 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում որակյալ կրթություն ապահովել բոլոր երեխաների համար

analitik.am

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միլիոնավոր երեխաներ կրթություն չեն ստանում Կրթության հարցերով տարածաշրջանային ամենախոշոր նախարարական համաժողովի բացման ժամանակ, որը տեղի ունեցավ այսօր Ստամբուլում, համատեղ կոչ արվեց դպրոց վերադարձնել միլիոնավոր երեխաների, որոնք ներկայումս զրկված են կրթություն ստանալու հնարավորություններից: «Կրթություն յուրաքանչյուրի համար, հենց այսօր» գործողությունների կոչը, որը խրախուսվեց Թուրքիայի կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից, ուղղված է Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի 20 պետություններին, որպեսզի բարեփոխումներ իրականացնեն կրթության համակարգում, որի արդյունքում բոլոր երեխաները, մասնավորապես առավել խոցելի և մեկուսացված խմբերի երեխաները կներգրավվեն կրթության գործընթացում: Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի յուրաքանչյուր երեխա այցելի դպրոց, յուրաքանչյուր երեխայի համար հասանելի լինի վաղ կրթությունը և որպեսզի յուրաքանչյուր երեխա աջակցություն ստանա ճիշտ կառավարվող և բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով հագեցած կրթության համակարգից: «Հարկ է նշել յուրաքանչյուր երեխայի համար որակյալ և պատշաճ կրթություն ապահովելու անհրաժեշտության մասին, որպեսզի դրանով իսկ մեծանա կրթության ոլորտում ձեռքբերումների արդյունավետությունը և լիկվիդացվեն կրթության ոլորտում առկա անհավասարությունները: Տարածաշրջանում կրթության համակարգի գործառնության որակի բարձրացումը պարտադիր պայման է հանդիսանում, որպեսզի յուրաքանչյուր երեխա ավարտելով դպրոցը ունենա բազային հմտություններ ու փորձ, որոնք 21-րդ դարի կենսագործունեության կարևոր մասն են կազմում», հայտարարեց Թուրքիայի ազգային կրթության նախարար պրն Նավի Ավջին համաժողովի բացման ժամանակ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների համաձայն՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների շուրջ 2.5 միլիոն երեխաներ չեն ստանում բազային կրթություն: Նրանցից նախադպրոցական տարիքի 1.6 միլիոնը զրկված են կրթություն ստանալու հնարավորություններից ծառայությունների և անհրաժեշտ հարմարությունների խիստ պակասի հետևանքով: «Վաղվա հասարակությունը սկսում է այսօր դպրոցներից: Մենք պետք է օգտագործենք այս պահը և համատեղ ջանքեր գործադրենք, որպեսզի վերջ դրվի երեխաներին դպրոցից և ուսումնական գործընթացից բացառելու պրակտիկային»,նշեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր տնօրենի տեղակալ Յոկա Բրանդտը: «Օգտագործելով մեր տրամադրության տակ առկա ռեսուրսները, ինչպես օրինակ նորարարական համագործակցությունը, տեխնոլոգիաներն ու քաղաքականությունները, մենք կարող ենք վստահաբար պատասխանատվություն վերցնել բոլոր երեխաների համար որակյալ կրթության հասանելիությունն ապահովելու հարցում»: Նույնիսկ երբ երեխաները հաճախում են դպրոց, նրանցից շատերը չեն սովորում և չեն ձեռքբերում պատշաճ հմտություններ իրենց համայնքում ու աշխատաշուկայում հաջողությունների հասնելու համար: Տարածաշրջանում 15 տարեկան աշակերտների մոտ կեսի գիտելիքները չեն համապատասխանում բնական գիտությունների, մաթեմատիկայի և ընթերցանության անհրաժեշտ չափանիշներին: Ամենամեկուսացված երեխաների թվին են պատկանում հաշմանդամություն ունեցող երեխաները, էթնիկական և լեզվական փոքրամասնությունները, ամենաաղքատ ընտանիքների երեխաները, գյուղական վայրերի, միգրանտների ընտանիքների երեխաներն ու աշխատող երեխաները: Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ առանց հիմնարար ջանքերի, իրական վտանգ կա, որ պետություններին չի հաջողվի մինչև 2015 թվականը նվաճել Հազարամյակի զարգացման նպատակներից համընդհանուր տարրական կրթության նպատակը: Դեկտեմբերի 13-ին, ուրբաթ օրը, իրենց աշխատանքները կավարտեն համաժողովի մասնակիցները, որոնց թվում են նախարարներ, փոխնախարարներ և կրթության, քաղաքացիական և սոցիալական հարցերի, ֆինանսների և սոցիալական պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև փորձագետներ, խորհրդարանականներ, քաղաքացիական հասարակության և երիտասարդների հարցերով ներկայացուցիչներ: 

Նույն շարքից