Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱՄՆ փոխնախագահ Բայդենը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ իր անհանգստությունն էր հայտնել շարունակվող բռնությունների վերաբերյալ: Նա կոչ էր արել հակամարտության համապարփակ լուծման, տարածաշրջանում կայունության, ապահովության ու զարգացման կարևորությունը: Դրանից անմիջապես հետո Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում նախաձեռնեց ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ: Ալիևը կուլ տվեց խայծը, որը տվել էր Էրդողանը, ով իր հերթին ջանում է շեղել հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ամենամյա արարողությունից»: