Հասարակություն Գիտություն 

Սիսեռ արտադրողը տրանսպորտային գյուտ է արել

«Ես գնում եմ իմ նպատակի հետևից»: Գործարար Վահե Պետրոսյանը, ով նախկինում զբաղվել է սիսեռի արտադրությամբ, այսօր լրագրողներին ներկայացրեց    իր  հերթական «հեղափոխական» նորամուծությունը: Նա երկար է մտածել  և համոզվել, որ կարելի է նոր հասարակական տրանսպորտային միջոց ստեղծել, որը մի քանի անգամ էժան կլինի տաքսուց, և էական առավելություն կունենա երթուղայինների նկատմամբ:
«Զբաղվում եմ գործարարությամբ, այդ թվում նաև նորամուծություններով, որոնցից հասարակությանն առավել ծանոթ է «Զիզի» ֆիրմայի աղի սիսեռների արտադրությունը՝ վակումային փաթեթավորմամբ, որը Հայաստանում հիմնադրել ենք մենք: Հանդես ենք եկել հասարակական այլ առաջարկներով ևս: Այժմ առաջարկում եմ տրանսպորտային միջոցների վրա տեղադրել վազող տող, որը   քաղաքացիներին կտեղեկացնի, թե տվյալ մեքենան որտեղից ուր է գնում և քանի ազատ նստատեղ ունի: Մենք ինտերնետի միջոցով կտեղեկացնենք հաճախորդին, թե տվյալ մեքենան որ ուղղությամբ է շարժվում: Սարքը ոչ միայն տաքսիների վրա կտեղադրվի, այլև այն մարդատար մեքենաների, որոնց վարորդները կցանկանան գումար աշխատել»,- ասաց նա:

 

 

 

Սկզբաղբյուր` Gazeta.am

Նույն շարքից