Ռազմական Հասարակություն 

Մոսկվայից նույնպես կամավորականներ են ցանկանում մեկնել Արցախ

ԼՂՀ-ում մեր գործընկերը հայտնում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Հակառակորդը շարունակում է լուրջ կորուստներ կրել: Սահմանի հարավարևելյան ու հյուսիսարևելյան հատվածներում մարտեր են ընթանում: Արցախում այս օրերին չի դադարում կամավոր զորագրվողների հոսքը: Նշենք, որ մարտական գործողություններ առաջին օրերին analitik.am -ի թղթակիցը ևս Արցախում էր:

Նրա փոխանցմամբ, Ստեփանակերտի հրապարակում բազմությունը չի նոսրանում. «Այստեղ են ազատամարտիկները, Արցախի բոլոր համայնքների 20-45 տարեկան բնակիչները, նրանց ընտանիքների անդամները: Նրանք չեն տրտնջում, խուճապի մասին խոսք լինել անգամ չի կարող, նույնը կարելի է ասել նաև կանանց և երեխաների մասին»: Հավելենք, որ կամավորական խմբերի կազմավորման ալիքը մեծ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում: Մոսկվայի մեր աղբյուրների փոխանցմամբ, ամեն օր ավելի մեծ թվով մարդիկ են ցանկություն հայտնում մեկնել ճակատ: Մասնավորապես այսօր առավոտյան շուրջ 400 կամավորականներ պատրաստ են թռիչքի:

Լուսանկարում՝ Մոսկվայի կամավորականներն են

Նույն շարքից