Քաղաքական Միջազգային գլխավոր 

ՌԴ պետդումայի խոսնակը՝ ղարաբա-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության և փոխզիջումների միջոցով, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: «Միշտ և ամենուր խաղաղության վերականգնման ճանապարհն անցնում է երկխոսութան և փոխզիջումների միջով, իսկ կողմերն այդ երկխոսությանը և փոխզիջումներին պետք է հասնեն անընդհատ»,-ասել է նա:

Նարիշկինը նաև նշել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում շարունակում է ինտենսիվ աշխատանք տանել այն կարգավորելու համար. «Պետք է ասեմ, որ Ռուսաստանն, ավելի քան ցանկացած այլ երկիր, շահագրգիռ է, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի»:

ՌԴ պետդումայի խոսնակը հիշեցրել է, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության ղեկավարությունը ստեղծված իրավիճակի մասին արդեն զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ հրամանատարների հետ, իսկ Պուտինը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:

Նույն շարքից