ԱՊՀ Գործադիր կոմիտեի գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարումը և արյունահեղությունն անհանգստաթյուն և խորը ցավ են առաջացրել ԱՊՀ բոլոր երկրներում:
«ԱՊՀ-ում մենք բոլորս Հայաստանի և Ադրբեջանի ընկերներն ու գործընկերներն ենք, հուսով ենք, որ կողմերը կամք և խոհեմություն կդրսևորեն և կկանգնեցնեն արյունահեղությունը, քանի որ խաղաղ երկխոսության վերականգնումը բխում է երկու ժողովուրդների շահերից»,-ասել է նա:
Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ անդամ մի շարք երկրների նախագահներ և ԱԳ նախարարներ արդեն դիմել են Հայաստանի և Ադրբեջանի իրենց գործընկերներին՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը և վերադառնալ խաղաղ բանակցություններին. «Զոհվում են երիտասարդ հայեր և ադրբեջանցիներ, հազարավոր մարդիկ տանջվում են, կողմերը լուրջ կորուստներ են կրում, ստեղծվում է ատելության և թշնամանքի մթնոլորտ...Այս ամենը խարխլում են խաղաղությանը վերադառնալու գործընթացի հիմքերը»: