Հասարակություն 

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

analitik.am

Նոյեմբերի 22-ին, ժամը 00.47-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 12/2 շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հայտնաբերել Գ. Խ.-ին (մոտ 35 տարեկան), ով ուներ վատ ինքնազգացողություն. շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն, հոսպիտալացման անհրաժեշտություն չի առաջացել:
 

Նույն շարքից