Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է «Բելառուսի Հանրապետության Ռազմական հայեցակարգի հաստատման մասին», օրենքի նախագիծը, հայտնում է ԲԵԼՏԱՆ:
Պաշտպանության նախարարի խոսքով, նոր Ռազմական հայեցակարգը որոշարկում է պետության ռազմական քաղաքականության հիմնական ուղղությունները զարգացման ժամանակակից փուլում եւ հիմք կծառայի ռազմական անվտանգության ապահովման հարցերով մշակվող բոլոր իրավական ակտերի համար: Գերատեսչության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այսօրվա դրությամբ Ռազմական հայեցակարգի նախորդ տարբերակն իրականացրել է իր ամբողջ ռազմավարական դերը: «Օբյեկտիվորեն ռազմաքաղաքական առումով դրա ընդունմանը հաջորդած ժամանակահատվածում աշխարհում, Եվրոպական տարածաշրջանում եւ մեր պետությունում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնք գործող հայեցակարգն արդեն ամբողջությամբ հաշվի չի առնում», - նշել է նա: Ավելի վաղ Անդրեյ Ռավկովը նշել էր, որ Բելառուսի ռազմական հայեցակարգը չի պահպանում պաշտպանողական ուղղվածությունը: «Ռազմական հայեցակարգը խորապես վերամշակվել է, այն նոր փաստաթուղթ է, որն այնուամենայնիվ ամբողջ ծավալով պահպանել է պաշտպանողական ուղղվածությունը: Մենք ոչ մեկին չենք դիտարկում որպես մեր պոտենցիալ հակառակորդ, ոչ մեկին չենք սպառնում, բայց մեր շահերը կպաշտպանենք բոլոր միջոցներով», - ասել է նա: