Հասարակություն 

Ամերիկացի դպրոցականները շնորհակալություն են հայտնում Միշել Օբամային «անհրապույր» ճաշերի համար

analitik.am

ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա նախաշեմին աշակերտները սկսել են երախտագիտություն հայտնել երկրի առաջին տիկին Միշել Օբամային անհրապույր դպրոցական ճաշերի համար: Այս մասին հաղորդում է St-Louis Today-ը:

Հենց Միշել Օբամայի շնորհիվ ԱՄՆ իշխանությունները երկրի դպրոցներում փոխեցին սնունդ ստանալու համակարգը՝ անչափահասների շրջանում ավելորդ քաշի դեմ ազգային ծրագրի պայքարի շրջանակներում: 2012-ից դպրոցների ճաշարաններում սկսեցին մատուցել ճաշեր, որոնք ավելի շատ պարունակում են բանջարեղեն, հացահատիկ և մրգեր:

Ներկայում Tiwitter սոցցանցում վիթխարի քանակությամբ հաղորդագրություններ են հայտնվել՝ #ThanksMishelObama հեշթեգով՝ «անհրապույր» դպրոցական ճաշերի համար:

Նույն շարքից