Հասարակություն 

Եվրահանձնաժողովը ցանկանում է Google-ը բաժանել 2 առանձին ընկերությունների

analitik.am

Եվրահանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ Google-ը պետք է բաժանել երկու առանձին ընկերությունների՝
IT շուկայում ընկերության մենաշնորհից խուսափելու համար: Այս մասին գրում է The Financial Times-ը:

Թերթի տրամադրության տակ հայտնված հայտարարության մեջ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս առանձնացնել Google-ի որոնման համակարգը և ընկերությանը պատկանող այլ կոմերցիոն ծառայություններ:

Նշվում է, որ վերոնշյալ որոշմանն աջակցում են Եվրոպայի 2 հիմնական քաղաքական բլոկները՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցությունը» և «Սոցիալիստների և դեմոկրատների առաջընթաց դաշինքը»:

Նույն շարքից