Քաղաքական Միջազգային գլխավոր 

Փորձ է արվում տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը. Լավրով

Tass.ru լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան հուսով է, որ խաղաղության մասին կոչերը լսելի կլինեն Երևանում և Բաքվում:

«Մեր դիրքորոշումը ներկայացրել են նախագահը, ԱԳՆ-ն, ՊՆ-ն: Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կապ է հաստատել իր գործընկերների հետ: Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել, հաստատել ենք հրադադարի ռեժիմի խախտումների հնարավորինս շուտ դադարեցման անհրաժեշտության մասին նախագահի ուղերձը: Հուսով եմ, որ այդ կոչերը լսելի կլինեն»,- ասել է նա:

Լավրովն նաև հայտնել է, որ փորձ է արվում տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը:

Նույն շարքից