Հայաստան Քաղաքական Ռազմական 

ԼՂՀ ԱԳ նախարար. Այս իրավիճակում ճիշտ կլինի ԼՂ անկախության ճանաչումը միջազգային հանրության կողմից

Այս իրավիճակում ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից: Այսպիսի հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այս իրավիճակում ճի՞շտ կլինի Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի կողմից, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Այս իրավիճակում ճիշտ կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ էֆեկտիվ միջոցն է սանձել Ադրբեջանի նկրտումները»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախարարը:

Ավելի վաղ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Արտաքին գործերի նախարարությանը, կարծում եմ, անհրաժեշտ է համագործակցել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության հետ և աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Անհրաժեշտ է պայմանագրի տեքստն ունենալ, համապատասխան քննարկումներ անցկացնել և ուղարկել Ազգային ժողով: Հայաստանի Հանրապետությունը լիարժեքորեն կատարելու է իր պարտականությունը Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման առումով, և մենք նաև ունենք դրա իրավաբանական իրավունքը, որովհետև ինքներս հանդիսանում ենք 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագրի կողմ»:

Նույն շարքից